Հանդիպում Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
Սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ի դեմս ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի մասնավոր հատվածի ենթակառուցվածքների ֆինանսական բաժնի ղեկավար Հարուն Քավաջայի:
Հանձնաժողովի նախագահը կարևորեց ԱԶԲ-ի ներգրավվածությունը էլեկտրաէներգետիկական համակարգի ներդրումային ուղղություններով իրականացվող գործընթացներում:
Քննարկվեցին ԱԶԲ-ի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ներդրումային ծրագրերն, ինչպես նաև համագործակցությունը շարունակելու և այն ավելի արդյունավետ դարձնելու հնարավոր ուղղիները:



