Հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնական մենաշնորհների սուբյեկտների կարգավորմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության և առաջիկայում իրականացվելիք գործողությունների վերաբերյալ։