Այսօր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ԱՊՀ տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Նատալիա Մոչուին։

Նախագահ Մեսրոպյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և ընդգծեց, որ Հանձնաժողովը կշարունակի համագործակցությունը՝ նպաստելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը։

Քննարկվեցին հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստող՝ ոլորտի կարգավորման մի շարք առաջնահերթ ուղղությունների մասով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ հետագա փոխգործակցության ծրագրերը։