Հանդիպում Եվրոնեթ Քոնսալթինգ խորհրդատվական կազմակերպության ներկայացուցչի հետ
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Եվրոնեթ Քոնսալթինգ (Euronet Consulting) խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտո Լո Չիչերո Վաինային:
Հանդիպմանը քննարկվել են ԵՄ «Տեխնիկական աջակցություն ՀՎԷԷ հիմնադրամի կարողությունների զարգացման համար» ծրագրին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) դերի և գործունեության բարձրացման, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո Հիմնադրամի ներգրավվածության ընդլայման վերաբերյալ:



