Հանդիպում «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի ներկայացուցիչների հետ
Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել երկկողմ հանդիպում հանձնաժողովի և «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի ներկայացուցիչների ու փորձագետների միջև՝ «Հայաստանի Հանրապետությանը էներգետիկայի կարգավորման ոլորտում հետագա աջակցության» վերաբերյալ։
Հանձնաժողովի նախագահը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ծրագրի շարունակական համագործակցությունը և Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման համար ԵՄ-ի աջակցության կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել է «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի III փուլի շրջանակում իրականացվելիք տեխնիկական աջակցությունը, ակնկալիքները և սպասվող արդյունքները:

