ՀԾԿՀ-ՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐ
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ «Ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման» (WISE) ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են խմելու ջրի մատակարարման և ոռոգման ծառայությունների սակագների ձևավորման մեխանիզմները, հիմնական սկզբունքներն ու կիրառվող մոտեցումները։
Քննարկվել են ոլորտներում իրականացվող բարեփոխումները, կարգավորման արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները և հետագա զարգացման առաջնահերթությունները։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և ոլորտներում իրականացվող աշխատանքների համակարգված իրականացումը։



