Կենտրոնական Ասիայի էներգետիկայի կարգավորողների գործընկերության անդամները (CAERP) մասնակցեցին հանձնաժողովի նիստին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հյուրընկալվեցին Կենտրոնական Ասիայի էներգետիկայի կարգավորողների գործընկերության անդամները (CAERP), ովքեր մասնակցում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների ազգային ասոցիացիայի (NARUC) աջակցությամբ կազմակերպված էլեկտրաէներգետիկական համակարգում սպասարկման որակի վերաբերյալ աշխատաժողովին։ Նրանք մասնակցեցին հանձնաժողովի նիստին, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:
Կենտրոնական Ասիայի էներգետիկայի կարգավորողների համագործակցության շրջանակում ճանաչողական այցին մասնակցում էին Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ազգային կարգավորող մարմինների և նախարարությունների, USAID և NARUC ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային փորձագետներ։