Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ԱՄՆ ՄԶԳ էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ԱՄՆ ՄԶԳ էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում և շուկայի կանոններում առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցային միջավայրի ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքային քննարկման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են ոլորտի կարգավորմանը։


