Մոնիթորինգը շարունակվում է Երևան քաղաքում
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգը շարունակվում է:
Հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: Այժմ մոնիթորինգը շարունակվում է Երևան քաղաքում: Հանձնաժողովի կողմից մոնիթորինգի ընթացքում ստացված տվյալները կամփոփվեն և կհրապարակվեն:
Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտ, որի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել հանձնաժողովին՝ ժամը 10:00-17:00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին: