ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողներին տեղեկացնում է, որ ինքնավար էներգաարտադրության շրջանակում 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը ներառող հաշվարկային տարվա արդյունքով ավելցուկային էլեկտրական էներգիայի առկայության դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ինքնավար էներգաարդրողներին պետք է հատուցի 10.974 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի) գնով։

Եթե ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողն իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարում է ավելացված արժեքի հարկը ներառող սակագնով, ապա ավելցուկային էլեկտրական էներգիայի առկայության դեպքում՝ դրա յուրաքանչյուր միավորի (կՎտժ) դիմաց հատուցումը ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից կստանա ավելացված արժեքի հարկը ներառող գնով, որը կկազմի 13.1688 (10.974 * 1.2) դրամ/կՎտժ:

Հատուցման գնի ձևավորման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։