ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 7-ի №88-Ն որոշմամբ հաստատված ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 7-րդ և 9-րդ կետերը և հաշվի առնելով 2022 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերի 7-ից սկսել է Մեթոդիկայի 1-ին կետով նախատեսված վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացը։