Հանձնաժողովի Նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի էներգետիկիայի և ենթակառուցվածքների գծով ներկայացուցիչ Ֆրանչեսկա Հզիին և ԱՄՆ ՄԶԳ տնտեսական զարգացման Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ Ռոբերտ Փարքերին և Լիլիթ Հարությունյանին։ Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանը և Արա Նռանյանը։
Նախագահ Մեսրոպյանը ողջունելով ներկաներին ընգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը Հանձնաժողովին աջակցելու պատրաստակամության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման զարգացման միտումներին և մարտահրավերներին, ազատականացված շուկայի մշտադիտարկմանն ու վերլուծությանը, ինչպես նաև կիբերանվտանգության միջոցառումների իրականացմանը էներգետիկ համակարգում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը: