Ընդունվեցին էլեկտրաէներգետիկական շուկայում առաջարկված փոփոխությունները
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեցին և ընդունվեցին որոշումներ, որոնք վերաբերում էին ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային (ԷՄՇ) և հաղորդման ցանցային կանոններում (ԷՀՑ) առաջարկվող փոփոխություններին։
Ելնելով համակարգի առավել օպտիմալ կարգավարման անհրաժեշտությունից՝ առանց էլեկտրաէներգետիկական համակարգում արտառոց իրավիճակ հայտարարելու, համակարգի օպերատորին՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Արմփաուեր» ՓԲԸ-ներին կարգավարման գործընթացում ներառելու հնարավորություն տալուն, ինչպես նաև շուկայի մասնակիցների համար մրցակցային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով վերջիններիս կողմից ներկայացվող բանկային երաշխիքի մեծության հաշվարկման մեխանիզմները լավարկելուն։ Բացի այդ վերանայվել է ԷՀՑ կանոններով նախատեսված «Սահմանափակման ենթակա արտադրող»-ների կողմից էլեկտրական էներգիա ցանց առաքելու սահմանափակումները։ Մասնավորապես, <<Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր>> ՓԲԸ-ն առաջարկել է «Սահմանափակման ենթակա արտադրող»-ների կարգավարման ժամանակահատվածը փոխել և սահմանել հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ առավելագույնը 2200 ժամ՝ ներկայիս մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի առավելագույնը 1080 ժամի փոխարեն։ Ընդ որում, որոշմամբ սահմանվել է նոր կարգավորումը կիրառել 2025 թվականի ապրիլի 12-ից հետո «Սահմանափակման ենթակա արտադրող» դարձաց անձանց վրա, իսկ մինչ այդ գոյություն ունեցողների համար թողնել ներկայիս կարագավորումները։ Միաժամանակ, հստակեցվում է նաև «Սահմանափակման ենթակա արտադրող» հասկացությունը։
Ներկաները հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին պարզաբանումներ։ Որոշումներն ընդունվեցին միաձայն։