ՀԾԿՀ աշխատակիցները մասնակցել են EU4Energy նախաձեռնության շրջանակում կազմակերպվող «Մաքուր էներգիայի փոխակերպման խթանում սպառողների հզորացում ավելի լավ կարգավորման միջոցով» թեմայով սեմինարին
Սույն թվականի մայիսի 2-5-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները մասնակցեցին Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) կողմից կազմակերպված սեմինարին: Փորձագետները ներկայացրեցին էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի ծառայությունների գնագոյացման մեխանիզմների, համակարգային ծառայությունների վճարների (լարման կարգավորում, ռեակտիվ էներգիա) և խմբային ինքնավար արտադրության/Էներգետիկ համայնքների մասին տեղեկատվություն, ինչպես նաև կիսվեցին իրենց փորձով և գիտելիքներով: Ներկայացվել է նաև էներգետիկայի ոլորտում ունիվերսալ ծառայությունների փորձը:
Փորձագետները նշեցին, որ այցի նպատակն է նաև ԵՄ օրենսդրության մոտարկմանը և Հայաստանում էլելտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն առնչվող իրավական պահանջների վերաբերյալ կարողությունների զարգացումը և տեղեկատվության փոխանակումը։ Հանդիպման ընթացքում ներկայացված տեղեկատվությունը կխթանի Հանձնաժողովի դերը որպես ուժեղ և ինքնավար կառույց, որն ունակ է իրականացնել իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև կօգնի խթանել մրցակցությունը էներգետիկ շուկայում և կապահովի կարգավորման գործընթացի թափանցիկությունը։





