ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ ներկայումս մեկնարկել է հանձնաժողովի վարչական շենքի՝ ք Երևան, Սարյան 22 հասցեից դեպի ք․ Երևան, Մյասնիկյան 5/1 հասցե տեղափոխման գործընթացը։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ հանձնաժողովի որոշակի գործառույթներ, այդ թվում՝ բանավոր դիմում-բողոքների համար նախատեսված հեռախոսահամարի գործունեությունն այս ընթացքում կարող է լինել ոչ լիարժեք, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։