Սույն թվականի ապրիլի 10-ին  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվել է 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի) նախագիծը, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները:

Քննարկմանը մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՀԾԿՀ գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը ներկաներին ծանոթացրել է հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմին: Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով,  հնչեցրած հարցերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: