ՀԾԿՀ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Համաձայն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 26-րդ հոդվածի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է մինչև սույն թվականի մայիսի 1-ը հրապարակման ենթակա՝ հանձնաժողովի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։
Առանձին բաժիններով ներկայացվել է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2025 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ:
Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://psrc.am/contents/page/annual_reports

