ՀԾԿՀ-ն և «ԵՄ-ն հանուն էնէրգետիկայի» ծրագիրը համատեղ սեմինար են անցկացրել՝ հաղորդակցության ամրապնդման նպատակով
Մարտի 10-11-ը տեղի է ունեցել «Կարգավորող մարմնի և ԶԼՄ-ների միջև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը» խորագրով երկօրյա աշխատաժողով։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Էներգետիկայի կարգավորողների Եվրոպական խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով՝ «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովին մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչներ, կարգավորող մարմնի և պետական կառույցների, ինչպես նաև էներգետիկ համակարգի աշխատակիցները:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է լրագրողների մասնակցության կարևորությունը ՝ հանրային իրազեկվածության բարձրացման և ոլորտային խնդիրների լուսաբանման գործում։
Երկօրյա աշխատաժողովը լրացուցիչ հնարավորություն ընձեռեց լրագրողներին փորձառու մասնագետների հետ քննարկել էներգետիկայի բնագավառում ընթացող գործընթացները։
