ՀԾԿՀ-ն և ՀՌՀ-ն համագործակցության համաձայնագիր են կնքել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել: Այսուհետ ՀՌՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարում մասնագիտության ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ ուսուցումը կազմակերպել նաև Հանձնաժողովում։
Նախաձեռնության նպատակն է պետական կառավարման և կարգավորման ոլորտում մրցունակ կադրեր պատրաստելուն նպաստելը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ապագա մասնագետներին պետական կառավարման և կարգավորման համակարգում գործնական հմտություններ ձեռք բերել: