ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցում է Էներգետիկ համայնքի կարգավորող խորհրդի նիստին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը աշխատանքային այցով գտնվում են Վիեննայում, որտեղ մասնակցում են Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER), Էներգետիկ համայնքի կարգավորող խորհրդի (ECRB) և Միջերկրածովյան էներգետիկ կարգավորողների (MEDREG) համատեղ եռակողմ սեմինարին և ECRB-ի հաճախորդների և մանրածախ շուկաների աշխատանքային խմբի 52-րդ նիստին:
Միջոցառմանը քննարկվելու են ներկայիս էներգետիկ շուկայի զարգացման, շուկայի ձևավորման, սպառողների ներգրավվածության կարգավորման գործիքները: Հատուկ ուշադրություն է դարձվելու էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը և մատակարարման անվտանգությանը: