2025 թվականի մայիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և ապագա ծրագրերը, ինչպես նաև ոլորտում ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել KfW-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի աշխատանքներին՝ կարևորելով տարածաշրջանային էներգետիկ համագործակցության նշանակությունը։

Քննարկվել է նաև արևային էներգիայի կուտակիչ կայանների կիրառման հնարավորությունը, ինչը կօգնի կուտակել արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան և ապահովել դրա ավելի արդյունավետ օգտագործումը։

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում՝ կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակել արդյունավետ համագործակցությունը։