ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ
Հարգելի՛ լրագրող գործընկերներ,
Շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ։ Ազատ, պատասխանատու և մասնագիտական բարձր չափանիշներով առաջնորդվող մամուլը կարևոր դեր ունի հանրային վստահության ամրապնդման, թափանցիկության ապահովման և հանրային կարևոր հարցերի բարձրաձայնման գործում։
Շնորհակալություն ձեր ամենօրյա աշխատանքի, հետևողականության և հանրությանը տեղեկացված պահելու կարևոր առաքելության համար։ Մաղթում եմ մասնագիտական նորանոր հաջողություններ, անաչառություն և ստեղծագործական ձեռքբերումներ։

