ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի կազմակերպած՝ ՀՀ-ում պահեստավորող (կուտակիչ) կայանների վերաբերյալ քննարկմանը, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ-ի, Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։

Էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում կարևորվել է էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։

Քննարկման արդյունքներով ընդգծվել է կուտակիչ կայանների կառուցման և շահագործման խթանմանը նպաստող գործուն կառուցակարգերի ներդրման կարևորությունը, որի շրջանակում առաջարկվել է հանդես գալ համակարգային լուծումներ նախատեսող համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ և ներդնել նշված գործունեության իրականացման արդյունավետ գործիքակազմ։