2025 թվականի հուլիսի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի Հանձնաժողովին առնչվող դրույթները։ Անդրադարձ է կատարվել ծրագրով նախատեսվող ոռոգման և ջրամատակարարման ոլորտի բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, ինչպես նաև ջրամատակարարման ծառայությունների ոլորտում համատեղ գործողությունների հնարավորություններին։

Ընդգծելով թեմայի կարևորությունը՝ կողմերը պայմանավորվեցին շարունակել կառուցողական համագործակցությունը։