Սույն թվականի դեկտեմբերի 24-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել են հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2026 թվականի անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի և պայմանագրային և տնօրինելի հզորությունների վերաբերյալ հարցերը։

 

Մասնավորապես՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի պահանջները՝ թվով 33 կարգավորվող ընկերությունների համար սահմանվել են  կարգավորման պարտադիր վճարների 2026 թվականի դրույքաչափերը։

 

Հաշվի առնելով ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների պահանջները՝ հաստատվել են «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ», «ԱՐՄՓԱՈՒԵՐ», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերությունների և «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» կայանի  2026 թվականի պայմանագրային և տնօրինելի հզորությունները։