ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

 

10 ապրիլի, 2024թ ժամը՝ 11:00 - ին

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Հ.Ղոսալմյան
2. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը «Արարատյան Օկջ» փոքր հիդրոէլեկտրակայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 14-ի №302Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
4. «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բողոքն առանց քննարկման թողնելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
5. «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բողոքն առանց քննարկման թողնելու մասին Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան
6. «ՄԵԳԱ ՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 19-ի №635Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
8. «ՖԱՍՏԼԻՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումը և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը դադարեցնելու կարգադրություն չարձակելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան