Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

 

17 օգոստոսի, 2022թ ժամը՝ 11:00 – ին

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի №482Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
2. «ՇԱՐՈՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՇԱՐՈՍՈԼԱՐ 1» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան
3. «ՅՈՒՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
4. «ՋՈԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը դադարեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 2-ի №549Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
6. Անհատ ձեռնարկատեր Կարեն Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
ԼՐԱՑՈՒՑԻՉ 7. 2-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Գևորգ Առաքելյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
ԼՐԱՑՈՒՑԻՉ 8. 2-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Դմիտրի Զախարովին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
ԼՐԱՑՈՒՑԻՉ 9. 3-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Աշոտ Ավակիմյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան