Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

 

09 փետրվարի, 2022թ ժամը՝ 11:00 – ին

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
3. «ԷՆԵՐՋԻ ՍՓՓԼԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 1-ի №105Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 1-ի №106Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 1-ի №107Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 1-ի №108Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
8. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը սահմանելու մասին Զեկուցող՝ Տ. Խաչատրյան
9. «ԷՍ ՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Տ. Խաչատրյան
10. «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմող բաժնեմասերի օտարմանը համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Տ. Խաչատրյան
11. «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերության կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը դադարեցնելու մասին Զեկուցող՝ Տ. Խաչատրյան
12. Գենադի Յուրիի Դոլուխանյանի կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը դադարեցնելու մասին Զեկուցող՝ Տ. Խաչատրյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի №580Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Զեկուցող՝ Տ. Խաչատրյան
ԼՐԱՑՈՒՑԻՉ 14. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №498Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (չքննարկվող) Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան