Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

 

29 մարտի, 2023թ ժամը՝ 11:00 – ին

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

1. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հատուկ հաշվի վարման մասին №1 պայմանագրին համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Հ․ Ղոսալմյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի №275-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Դ․ Մուրադյան
3. Մի շարք դպրոցների գազասպառման համակարգեր գազամատակարարման ցանցին միացնելու մասին Զեկուցող՝ Դ․ Մուրադյան
4. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գույքի օտարման գործարքին համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Ս․ Պետրոսյան
5. «ՍՈԼԱՐ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արփի» արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ս․ Պետրոսյան
6. «Աշտարակի կոնյակի տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Աշտարակ 1» արևային էլեկտրակայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ս․ Պետրոսյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի №146Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումար փոխանցելու մասին Զեկուցող՝ Ս․ Պետրոսյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 30-ի №125-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Զեկուցող՝ Ս․ Պետրոսյան
9. «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը 791-801ՄՀց և 832-842ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի հաղթող ճանաչելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
10. «ՀԱՇ-ԴԻ ՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
11. Անհատ ձեռնարկատեր Աշոտ Արարատի Դավթյանին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
12. 1-ին կարգի սիրողական ռադիոօպերատոր Աբի Կեննետ Ալեքսանդրին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
13. 2-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Կոնստանտին Պանկովին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
14. 3-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Էդգար Ավետիսյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
15. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 5-ի №460Ա և 2010 թվականի հունիսի 9-ի №288Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
16. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 3-ի №355Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Ա․ Հունանյան
Լրացուցիչ 17. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի №566-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Ա․ Ուլիխանյան