Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

 

3 նոյեմբերի, 2021թ ժամը՝ 11:00 – ին

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. Բաղրամյան

1. Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի №333Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի №458Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
4. «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի երկաթուղայինների փողոցի №4/1 սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու վճար սահմանելու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
6. «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին Զեկուցող՝ Ս. Պետրոսյան
7. ԳԱՂՏՆԻ
Լրացուցիչ 8. «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման դիմումի մասնակի մերժման հիմքերը ընդունելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան