Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

 

12 հոկտեմբերի, 2022թ ժամը՝ 11:00 – ին

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող՝

Ս. Աղինյան

1. «ԴԻՋԻԴԱԹԱ» փակ բաժնետիրական ընկերությանը «Գագարին 1» արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 7-ի №295Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
3. «ՎԵՆՏՈՒՍ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վենտուս-1» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին Զեկուցող՝ Ա. Ուլիխանյան
4. «ՄՈՒՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 28-ի №320Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
6. «ՍԻՆԳԼ ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
7. «ՍՈԼԱՐՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արգեստ» հողմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ԼԷ №0618 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Զեկուցող՝ Դ. Մուրադյան
8. Կարո Աբաչյանի կողմից առանց թույլտվության ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը դադարեցնելու մասին Զեկուցող՝ Ա. Հունանյան
Լրացուցիչ 9. «ՍՄԲՈՒԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 13-ի №145-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան
Լրացուցիչ 10. «Էլեգիս Հ.Է.Կ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տուգանելու մասին Զեկուցող՝ Հ. Ղազարյան