Շրջայց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքներով
Սույն թվականի մայիսի 25-27-ը ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական արշավ, որի ընթացքում Հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանը լրագրողների հետ միասին շրջայց են կատարել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքներով՝ Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխման գործընթացն արդյունավետ լուսաբանելու նպատակով։
Շրջայցի շրջանակում լրագրողների հետ միասին հանձնաժողովի անդամները այցելեցին «Երևանի» ՋԷԿ» ՓԲԸ, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի Երևան և Արգել ՀԷԿ-եր, այնուհետև Սևան ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը և Սևան ՀԷԿ, «ՀրազՋէկ» ԲԲԸ-ի Հրազդանի ՋԷԿ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հրազդան-5 ՋԷԿ, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հաղթանակ» 220 կՎ ենթակայան և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ։