էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ
Ժամկետների խախտման դեպքում սպառողներին վճարվող տույժերի վերաբերյալ
Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`
· քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում,
· գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում,
· քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում,
ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
Բաշխողը տույժ չի վճարում, եթե խախտումը հետևանք է ֆորս մաժորի։
Ինչպե՞ս դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիմումը կամ բողոքը Հանձնաժողով ներկայացվում է գրավոր կամ բանավոր (010 584 529 հեռախոսահամարով) կարգով:
Գրավոր կարգով ներկայացվող դիմում-բողոքները քաղաքացին կարող է ներկայացնել՝ առձեռն, փոստային ծառայության, e-request.am համակարգի միջոցով,կամ ուղարկել psrcinfo@psrc.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմում-բողոքում պետք է նշված լինեն դիմողի անուն-ազգանունը, բնակության վայրը (ծանուցման հասցեն), հեռախոսահամարը, դիմումի առարկան և գտնվելու վայրը։