Հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց 2021 թվականի իր գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես, առանձին բաժիններով ներկայացված է տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության շրջանակում իրավական ոլորտի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2021 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ:
Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://psrc.am/contents/page/annual_reports)