Հեռահաղորդակցության շաբաթ 2026 միջոցառման շրջանակում Հայաստանի օպերատորների միության, Հեռահաղորդակցության միջազգային միության և ՀԾԿՀ-ի հետ համատեղ  սույն թվականի մարտի 25-ին կազմակերպել էին  ՏՀՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ աշխատաժողով, որին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը և միջազգային համագործակցության բաժնի պետ Զարուհի Ստեփանյանը ներկայացրեցին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը։

 

Քննարկվեցին 5G բջջային ցանցերի շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների մրցութային գործընթացների և  տեխնոլոգիական զարգացմանը համահունչ 2G և 3G տեխնոլոգիաների ցանցերի անջատման միջազգային փորձերը։