Սեպտեմբերի 21-24-ը Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը։

 

«Արդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներում» խորագրով քննարկման շրջանակում Աղինյանը ներկայացրել է էներգետիկ անցման սոցիալական և տնտեսական ազդեցությունները, էներգիայի հասանելիության և մատչելիության ապահովման, ինչպես նաև առավել խոցելի խմբերի շահերի պաշտպանությանն առնչվող թեմաները։

 

Քննարկման ընթացքում կարևորվել են էներգետիկ ոլորտի վերափոխման գործընթացում կարգավորող մարմինների դերը, կայուն և մատչելի էներգիայի հասանելիության ապահովումը, վերականգնվող էներգետիկայի զարգացումն ու էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված մոտեցումները։