Սույն թվականի օգոստոսի 10-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2027թ. սակագների ճշգրտման հայտը` առաջարկելով 2027թ. համար պահպանել 2026թ. գործող սակագները՝ 180 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) սոցիալապես անապահով համարվող սպառողների համար և 200,42 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) մյուս սպառողների համար։

 

Հանձնաժողովը, ուսումնասիրելով և քննարկելով լիցենզավորված անձի կողմից ներկայացված հաշվարկը և հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը, իր իրավասության շրջանակում որոշում է ընդունում հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 80 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հիշեցնենք, որ բազիսային սակագները ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հետևյալ գործոնները.

 

1)      մանրածախ ջրամատակարարման ծավալը,

 

2)      սղաճը,

 

3)     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը,

 

4)   ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելուց և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված նվազեցումը։

 

Հայտի մանրամասներին և սակագների ճշգրտման հայտով հանձնաժողով ներկայացված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև.

 

 

 

  դիմում 

 

  հայտարարություն

 

  սակագների հաշվարկ (Ձև 4-2)

 

  փաստացի ջրամատակարարման ծավալների և այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն (Ձև 5-3)

 

  սպառողական գների ինդեքսը

 

  գնված էլեկտրաէներգիայի միջին սակագնի հաշվարկ