Մեկնարկեց «Հայաստանի էներգետիկ շաբաթ - 2023» միջոցառումը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցել է «Հայաստանի էներգետիկ շաբաթ - 2023» միջոցառմանը։
Իր ելույթում Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն և ոլորտի զարգացմանը․ «Այսօր մրցակցային հատվածում ունենք հանձնաժողովի կողմից լիցենզավորված 15 մատակարար և 7 մեծածախ առևտուր իրականացնող։ Շուրջ 70 սպառող հոսանքը ձեռք է բերում ազատականացված հատվածում, որից 10-ը՝ որպես որակավորված սպառողներ՝ անմիջականորեն մեծածախ շուկայից։ Ընդ որում իրենց սպառումը կազմում է ընդհանուր պահանջարկի շուրջ 20 տոկոսը»։
Հանձնաժողովի նախագահը իր ելույթում կարևորեց նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառում պետության կողմից վարվող քաղաքականությունը։
«Ներկայումս ոլորտում իրականացվող կարևորագույն նախաձեռնություններից եմ համարում նաև էլեկտրաԷներգետիկային մասին» նոր օրենքի ընդունմանն ուղղված աշխատանքները, որոնց արդյունքում կապահովվի ԵՄ դիրեկտիվներն ամբողջապես մոտարկելու CEPA-յով ամրագրված երկրի հանձնառությունը», - հավելեց Գարեգին Բաղրամյանը։