Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հանրության համաշխարհային համաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հանրության համաշխարհային համաժողովի բարձր մակարդակի հանդիմպանը (WSIS+20 FORUM High-Level Event 2024), որը տեղի է ունենում Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Գարեգին Բաղրամյանը մասնավորապես ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում գրանցված հաջողություններն ու կարևորագույն ձեռքբերումները։ WSIS համաժողովը ավելի քան 170 երկրների հարյուրավոր ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային հեղինակավոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների, հնարավորություն է տալիս փոխանակվելու տեղեկատվությամբ, կիսվելու գիտելիքներով և փորձով, հետևելու ժամանակակից միտումներին, կերտելու սերտ համագործակցություն՝ հաշվի առնելով զարգացող տեղեկատվական հանրության կարիքներն ու պահանջները: WSIS համաժողովը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)։


