ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Չեխիայի hեռահաղորդակցության գրասենյակի (CTU) միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Չեխիայի կողմից 2014/61/ԵՀ կանոնակարգի իրականացումը և բջջային վիրտուալ ցանցի օպերատորներին առնչվող կարգավորումների վերաբերող հարցեր: Այնուհետև քննարկվեց էլեկտրոնային հաղորդակցությունների կարգավորման ոլորտում համագործակցության զարգացումը՝ Չեխիայի և Հայաստանի կարգավորող մարմինների միջև աջակցության և համատեղ միջոցառումների իրականացման, տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով։

Այցի շրջանակում Հանձնաժողովի պատվիրակությունը ներկայացրեց նաև էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գրանցած արդյունքները: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին պահպանել կանոնավոր շփումները և զարգացնել գործնական համագործակացությունը էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող հարցերում: