Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի տարեկան համաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանը սույն թվականի մայիսի 15-17-ը Թայլանդի Բանգկոկ քաղաքում մասնակցում են Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) 21-րդ տարեկան համաժողովին՝ Էներգետիկայի կարգավորողների ֆորումին (ERF)։
ERRA 21-րդ տարեկան համաժողովի նպատակն է՝ միավորել տարբեր երկրների ազգային կարգավորող մարմիններին՝ ներդրողների, հանրային ծառայություններ մատուցողների, խորհրդատուների և գիտնականների հետ՝ էներգետիկ բնագավառի կարգավորմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով, ինչպես նաև պլանավորել և նախանշել, տնտեսության փոփոխության պայմաններում ERRA անդամ պետությունների և այլ տարածաշրջանների կարգավորող մարմինների հետագա քայլերը։

