Հանձնաժողովի նախագահը մեկնել է Բուխարեստ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը սույն թվականի հոկտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) լիազոր կոնֆերանսի շրջանակում կազմակերպվող, Եվրոպական միության արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) ղեկավարության և ITU նոր ընտրված և վերընտրված պաշտոնյաների հետ հանդիպմանը։
Նշյալ հանդիպումը նախաձեռնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որպես Եվրոպական միության արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 2022 թվականի նախագահող:
Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել EaPeReg ցանցի և ITU միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող գործողությունները և հետագա համագործակցությունը։ Միևնույն ժամանակ, տեղի է ունեցել հանդիպում EU4Digital նախաձեռնության փորձագետների հետ՝ հետագա 3 տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքները, առաջնահերթությունները և EaPeReg ցանցի անդամ երկրների ակնկալիքները քննարկելու նպատակով:


