Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) կողմից կազմակերպված համաժողովին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը սույն թվականի հունիսի 19-20-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում մասնակցել են Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) կողմից կազմակերպված «ԵՄ արևելյան հարևանությամբ տարածաշրջանային էներգետիկ շուկայի ստեղծում՝ խթանելով մաքուր էներգիայի փոխակերպումը փոխկապակցված էներգիայի շուկայի միջոցով» թեմայով համաժաղովին։
Հանդիպման ժամանակ հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը մասնակցել է «Հարավային Կովկասում էլեկտրաէներգետիկական տարածաշրջանային շուկայի զարգացման մարտահրավերները ու հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը, հանդես է եկել ելույթով։
Մասնակիցները կարևորել են Արևելյան գործընկերության երկրների նախարարությունների և էներգետիկ կարգավորողների միջև փորձի փոխանակումն ու գործնական համագործակացության զարգացումը։