Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է CEER խորհրդի հետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության, ի դեմս նախագահ Գարեգին Բաղրամյանի և Եվրոպական Էներգետիկ կարգավորողների խորհուրդի (CEER) նախագահ Անեգրետ Գրոբելի, գլխավոր քարտուղար Չարլզ Էսերի հետ երկկողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Էներգետիկ կարգավորողների խորհրդին հանձնաժողովի անդամակցության, հանձնաժողովի կողմից իրականացվող էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացի և հանձնաժողովի անկախության ամրապնդմանն ուղղված քայլերին վերաբերող հարցեր։