Հանձնաժողովը տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ցանցին միացման ժամկետները խախտելու համար
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է (2023 թվականի 1-3-րդ եռամսյակների ընթացքում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։ Արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։ Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանեց 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։