Հանձնաժողովը մասնակցել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 20-րդ լիագումար նիստին
Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահությամբ Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում կայացել է ԵՄ արևելյան գործընկերության երկրների էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 20-րդ լիագումար նիստը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ցանցի շրջանակում գործող աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները, ընտրվել է ցանցի 2023 թվականի նախագահությունը, հաստատվել 2023 թվականի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև ամփոփովել 2022 թվականի ընթացքում ՀԾԿՀ-ի՝ որպես ցանցի նախագահողի, կատարած աշխատանքը։
Լիագումար նիստի ընթացքում ինչպես ԵՄ ԱլԳ երկրների ազգային կարգավորող մարմինների, այնպես էլ Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորող մարմինների (BEREC) ներկայացուցիչները բարձր և արդյունավետ են գնահատել 2022 թվականի ընթացքում ՀԾԿՀ-ի՝ որպես ցանցի նախագահողի աշխատանքն ու գործադրած ջանքերը՝ տարածաշրջանի համար ծանր ժամանակահատվածում ցանցի բնականուն գործունեության ապահովման, դրա հետագա զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։