Հանձնաժողովն ընդունել է «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Մասդար» ընկերության, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով Հայաստան ժամանած ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել համատեղ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի և լիցենզավորման գործընթացի մասին։ Մանրամասն ներկայացվել է հանձնաժողովի կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը։
«Այգ-1» ծրագիրն իրականացվում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։




