Հանձնաժողովը «Կանաչ Եվրասիա» կլիմայական առաջին միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող՝ զբաղեցնելով 1-ին տեղը
Եվրասիական տնտեսական II համաժողովի ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Նոր նախագծերի խթանման ռազմավարական նախաձեռնությունների գործակալության» կողմից կազմակերպված «Կանաչ Եվրասիա» կլիմայական առաջին միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարգևատրվել է «Ցածր ածխածնային զարգացման ոլորտի պետական քաղաքականություն» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ Մրցանակաբաշխությանը մասնակցել է ՀԾԿՀ անդամ Կամո Սարգսյանը։
«Կանաչ Եվրասիա» առաջին միջազգային կլիմայական մրցույթը կլիմայի ոլորտի տարվա գլխավոր իրադարձությունն է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում։ Մրցույթին ներկայացվել էր գրեթե 300 հայտ Ռուսաստանի բոլոր շրջաններից և Եվրասիական միության երկրներից՝ տարբեր անվանակարգերում։