Քննարկվեցին Հանձանաժողովի 2024-2026թթ.. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, այդ թվում՝ 2024թ․ բյուջետային ֆինանսավորման հայտի նախագիծը, ինչպես նաև հայտի կազմման հիմքում դրված ծախսերի հաշվարկ-հիմնավորումները
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում Հանձնաժողովի 2024-2026թթ.. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի) նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրեց վերոնշյալ ծրագրի նախագիծը: Ներկաները հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմը, ինչպես նաև խոսեցին բյուջետային հայտի նախագծի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների մասին։ Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցված հարցերին տրվեցին համապատասխան պարզաբանումներ: