Հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է «Էներգետիկ հիմնախնդիրները Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում» խորագրով բարձրաստիճան դասընթացին
Սույն թվականի դեկտեմբերի 7-9-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ, Վիեննայում մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ազգային ասոցիացիայի (NARUC) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից կազմակերպված «Էներգետիկ հիմնախնդիրները Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում» խորհագրով բարձրաստիճան դասընթացին։
Քննարկվել են շուկայի ազատականացման և սպառման ծավալների փոփոխություններին արձագանքման հետ կապված հնարավորություններն ու մարտահրավերները։ Արտադրության և մատակարարման դիվերսիֆիկացման ռազմավարությունները, եթե այդպիսիք կան, և դրանց ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի վրա, հաղորդման ցանցերի արդիականացման և հզորացման տեխնոլոգիանները, ինչպես նաև ռիսկերի կառավարման մոտեցումները։
Հաձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ներկայացրել է տեղեկատվություն (NARUC) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սպառման կանխատեսման մոդելի մշակման և ուսուցման ընթացքի վերաբերյալ։ Կանխատեսման մոդելի ներդրումը հնարավորություն կտա իրականացնել բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման կանխատեսումներ՝ հաշվի առնելով տնտեսության տարբեր ճյուղերում զարգացումները և էներգախնայողության հնարավորությունները։